«Սմարթ Նոյեմբերյան»-ը (ՍՆ) եռամյա ծրագիր է, որն իրականացվում է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ինքնակառավարման աշխատանքներին Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Նոյեմբերյան խոշորացված համայնքի կարողություններն ու ճկունությունը՝
- ամրապնդելով Նոյեմբերյան խոշորացված համայնքի կարողություններն ու հանձնառությունը՝ առաջնորդելու սեփական զարգացումը
- բարձրացնելով քաղաքացիների ներգրավվածությունն և վերահսկողությունը Նոյեմբերյան խոշորացված համայնքի որոշումների կայացման գործընթացում
Արդյունքում Նոյեմբերյան խոշորացված համայնքը կունենա հմտություններ և ընթացակարգեր՝ հայեցակարգելու և գործառնականացնելու համայնքի զարգացման հուսալի տեսլականն ու ծրագրերը, ամրապնդված ճկունություն՝ հիմնված սեփական սահմանման վրա, թե ինչ է իրենից ներկայացնում ճկունությունը, համակարգ, որը կարող է կանխատեսել, տիրապետել և առաջնորդել համայնքային զարգացման գործընթացները և ներգրավել անհրաժեշտ աջակցությունը առկա ռեսուրսների և ստեղծված կապերի միջոցով, որոնք Նոյեմբերյան խոշորացված համայնքն ստեղծում է համայնքի ներսում և դրա սահմաններից դուրս, քաղաքացիների ընդլայնված մասնակցություն և վերահսկողություն որոշումների կայացման գործընթացում, տեղական իշխանությունների աշխատանքի թափանցիկության և արձագանքողականության աճ, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացում, որոշումների կայացման գործում համայնքի բնակչության առավել լայն զանգվածի գործողությունների, ձայնի և պատասխանատվության ազատության ավելացում:
Ծրագիրը կզարգացնի ՆԽՀ-ի կարողությունները՝ ապահովելով գիտելիքների փոխանցումը, ինչպես նաև որդեգրելով այնպիսի գործիքներ ու մեխանիզմներ, որոնցից համայնքները կշարունակեն օգուտ քաղել նաև «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի ավարտից հետո:
Ծրագիրը կստեղծի փոխշահավետ ռազմավարական գործընկերություններ տեղական դերակատարների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, ՔՀԿ-ների և զարգացման միջազգային դերակատարների միջև:
«Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շահառուներն են Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակչությունը, Հայաստանի լայն հասարակությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, ՓՄՁ-ները, նախարարությունները, միջազգային կազմակերպությունները, դեսպանատները, Նոյեմբերյանի այցելուները (զբոսաշրջիկները):
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
Ծրագրի բյուջեն՝ 2,000,000 $
Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2022-դեկտեմբեր, 2025