• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ընթացիկ

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում, արտագաղթի կանխում» ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդ ընտանիքներին՝ ճագարաբուծական տնտեսություններ ստեղծելու և եկամտի այլընտրանքային աղբյուր տրամադրելու միջոցով։

Ծրագրի շահառուները Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի 30 երիտասարդ անապահով ընտանիքներ են: Այս նախաձեռնության շրջանակներում նրանց հնարավորություն կտրվի ստեղծել ճագարաբուծական տնտեսություններ, ինչի արդյունքում շահառուներն ապահովված կլինեն ​​աշխատանքով, մշտական ​​եկամտի աղբյուրով, որը թույլ կտա սեփական միջոցներով բավարարել սոցիալ-տնտեսական կարիքները և չլքել հայրենի համայնքը։

Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի բյուջեն՝ 15 995 000 ՀՀ դրամ

Ծրագրի տևողությունը՝ հունվարի 1 – հոկտեմբերի 31, 2022թ.

 


© 2022 Community Center for Development NGO. All Rights Reserved.