• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ընթացիկ

«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ և Իջևան համայնքներում բնակվող 100 անհատների, որոնք հանդիսանում են արցախյան իրադարձությունների տուժածներ, գտնվում են սոցիալական ծանր վիճակում և ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր:

Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում

  • Ձեռք բերել ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ
  • Ստանալ հոգեբանական աջակցություն
  • Օգտվել ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվությունից

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կապահովվեն համակարգիչներով, անհրաժեշտ գույքով և աշխատանքով:

Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից: Ծրագրի գործընկերներն են Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:

Ծրագրի բյուջեն՝ 41 915 000 ՀՀ դրամ

Ծրագրի տևողությունը՝ մարտի 1-դեկտեմբերի 31, 2021թ.

 


© 2021 Community Center for Development NGO. All Rights Reserved.