Ծրագրի նպատակն է Նոյեմբերյան խոշորացված համայնքի 10 բնակավայրերում ձևավորել կամավորական խմբեր,
շրջակա միջավայրի պահպանության և աղբահանության վերաբերյալ դասընթացներ անցկացնելու և մասնակիցներին մասնագիտական հմտություններ փոխանցելու միջոցով աջակցել թիրախ 10 բնակավայրերին՝ ունենալու տեսակավորված աղբի հավաքման պլան (պլաստիկ, ապակի, թուղթ), թափոնի համար նախատեսված հավաքատեղիներ, կազմակերպել հավաքված թափոնների իրացումը և ստացված ֆինանսական միջոցներն ուղղել կամավորական խմբերի կողմից բացահայտված խնդիրների լուծմանը (բակերի կահավորում, մաքրում, աղբամանների տեղադրում, լուսավորություն և այլն):
Երիտասարդական նախաձեռնությունը խրախուսելու նպատակով լավագույն խմբի համար սահմանվել է մրցանակ՝ համակարգիչ: Մրցույթը կամփոփվի 2022 թվականի դեկտեմբերին: Հաղթող կճանաչվի ծրագրի ընթացքում ամենաշատ թափոններ հավաքած և իրացրած խումբը:
Ծրագրի ավարտից հետո կամավորական խմբերը կշարունակեն իրենց գործունեությունը և շարունակական աշխատանքներ կիրականացնեն իրենց բնակավայրերում:
Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ծրագրի բյուջեն՝ 2,988,000 ՀՀ դրամ
Ծրագրի տևողությունը` սեպտեմբեր-դեկտեմբեր, 2022