Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդ ընտանիքներին՝ ճագարաբուծական տնտեսություններ ստեղծելու և եկամտի այլընտրանքային աղբյուր տրամադրելու միջոցով։
Ծրագրի շահառուները Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի 30 երիտասարդ անապահով ընտանիքներ են: Այս նախաձեռնության շրջանակներում նրանց հնարավորություն կտրվի ստեղծել ճագարաբուծական տնտեսություններ, ինչի արդյունքում շահառուներն ապահովված կլինեն աշխատանքով, մշտական եկամտի աղբյուրով, որը թույլ կտա սեփական միջոցներով բավարարել սոցիալ-տնտեսական կարիքները և չլքել հայրենի համայնքը։
Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ծրագրի բյուջեն՝ 15 995 000 ՀՀ դրամ
Ծրագրի տևողությունը՝ հունվարի 1 – հոկտեմբերի 31, 2022թ.