«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Այն իրականացվել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից:
Ծրագրի գործընկեր կազմակերպություններ՝ Լուսաձորի, Աչաջրի, Սևքարի, Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի, Կողբի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ:
Ծրագրի գործողություններն ուղղված էին Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը և աղքատության կրճատմանը մարզում՝ տեղի բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այս նախաձեռնությունն աջակցելէ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, ստեղծել է լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և գյուղարտադրանքի իրացման բնագավառներում: Ծրագրով պլանավորված շարունակական գործողությունները հնարավորություն են ստեղծել դիվերսիֆիկացնել գյուղատնտեսական արտադրությունը և այն առավել ճիշտ դիրքավորել շուկայում: Բարձրացվել են արտադրության ստանդարտները, բարելավվել արտադրական տեխնոլոգիաները և կայուն զարգացման համար ստեղծվել են ամուր հիմքեր: Ստեղծվել են նաև նոր բիզնեսներ:
Որպես արդյունք ծրագրի շրջանակներում ստեղծվել է 120 ուղղակի և 400 անուղղակի աշխատատեղեր: Գործողությունները նպաստել են ներառական զբաղվածության ապահովմանը, զգալիորեն ազդել աղքատության կրճատման և արտագաղթի նվազեցման վրա:
Գործողությունների ամփոփ նկարագիր
- Իրականացնել Ելակետային ուսումնասիրություն (ներառյալ շուկայի հետազոտություն)՝ բացահայտելու Տավուշի մարզի թիրախային համայնքների ընդհանուր տնտեսական ցուցանիշները:
- Հիմնել Տավուշի մարզի “Ագրոբիզնեսի ասոցիացիա” (շահույթ չհետապնդող բիզնես ինկուբատոր կազմված 2 առանձին բաժիններից՝
1. Անասնաբուծական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 3 ձեռնարկություններ՝ մսամթերքի արտադրություն, հավաբուծություն, կաթնամթերքի վերամշակման արտադրամաս):
2. Այգեգործական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 4 ձեռնարկություներ` մրգերի և բանջարեղենի սառնարանային տնտեսություն, չրերի արտադրություն, ջերմոցային տնտեսություն, վայրի խոտաբույսերից, հատապտուղներից և մրգերից պատրաստված թեյի արտադրություն, ընդհանուր՝ 36 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ): - Հեռագնա արոտավայրեր տանող դժվարանցանելի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ ուղղված անասնապահական տնտեսությունների կարողությունների զարգացմանը:
- Տավուշի մարզում տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով ներկրել Զանենյան այծեր, Սիմենթալ և Ջերսի տեսակի երինջներ:
- Ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների զբաղվածության հնարավորությունների բարձրացման նպատակով անցկացնել մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ:
- Կազմակերպել աշխատանքի տոնավաճառ՝ ուղղված պոտենցիալ գործատուների և աշխատանք փնտրողների միջև փոխշահավետ համագործակցության ապահովմանը, և համաժողովներ տեղական և միջազգային ներդրողների մասնակցությամբ:
Ծրագրի տևողությունը՝ 2016թ. դեկտեմբեր – 2020թ. նոյեմբեր
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,626,333.33 եվրո