• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«Քաղաքացիական իրազեկվածություն» ծրագիր

Բավարիայի երիտասարդական խորհրդի կողմից (ենթադրամաշնորհատու՝ «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն) ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Սի-Սի-Դի ՀԿ-ի երիտասարդ կամավորների Նոյեմբերյանի խումբը իրականացրեց «Քաղաքացիական իրազեկվածություն» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվեց տեղեկատվական բլոգ, որտեղ պարբերաբար ներկայացվում են քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող թեմաներ, լուսաբանվում են համայնքներում առկա խնդիրները և առաջարկվում այդ խնդիրների լուծման ուղիներ: Ծրագիրը նպատակ ուներ շահառուների շրջանում բարձրացնել մեդիա գրագիտությունը և ապահովել նրանց մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործում, ինչպես նաև թարմացված տեղեկություններ տրամադրել համայնքային խնդիրների և նորությունների վերաբերյալ:

Ծրագրի բյուջեն՝ 500 եվրո

Ծրագրի տևողությունը՝ հունվար-փետրվար, 2020թ.


© 2025 Community Center for Development NGO. All Rights Reserved.