«Սրվեղ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը հիմնադրվել է Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում: Այն դրամաշնորհ է ստացել ՀՀ կառավարության և եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում՝ հավաբուծական տնտեսություն հիմնելու նպատակով: Այն արտադրում է բարձր որակի թռչնամիս և հավկիթ, նաև ինկուբացիոն հավկիթներ է տրամադրում այլ տնտեսությունների, որտեղ կարիքը զգացվում է: «Սրվեղ» կոոպերատիվը սպառումն իրականացնում է ինչպես հարակից համայնքներում, այնպես էլ գրեթե ամբողջ Տավուշի մարզի տարածքում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: