«Արֆուդ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը ստեղծվել է 2018 թվականին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Եվրոմիության կողմից: Արտադրամասը գտնվում է Գետահովիտ գյուղում և նպատակ ունի զարգացնել էկոլոգիապես մաքուր չրերի արտադրությունը Տավուշի մարզում: Այստեղ չրեր ստանում են ծիրանից, դեղձից, սալորից, արքայանարնջից, տանձից և այլ մրգերից: «Արֆուդ» կոոպերատիվի համար շահառուներ են հանդիսանում Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի տարածաշրջանի ավելի քան 100 այգեգործական տնտեսություններ, որոնք իրենց հումքը վաճառում են կոոպերատիվին: Այն ստեղծել է 4 նոր աշխատատեղ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: