• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՀՀ կառավարության և Եվրոմիության համաֆինանսավորմամբ «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը ֆինանսավորում տրամադրեց, որպեսզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի վարչական տարածքում հիմնվի «Տավուշ էկո միլք» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը: Դրամաշնորհի տրամադրումը նպատակ ունի ապահովել կաթի և կաթնամթերքի արտադրություն՝ իհարկե նաև հնարավորություն ստեղծելով Տավուշի մարզի մոտ 400 և ավելի անհատ անասնապահական տնտեսությունների կողմից արտադրված կաթի իրացման համար: Այս պահին կոոպերատիվին ունի 7 հիմնական աշխատակից: Այն արտադրում է հիմնականում երեք տեսակի պանիր՝ լոռի, չանախ և բնական համեմունքներով պանրի տեսականի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


«Այգեգործներ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը հիմնվել է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության և Եվրոպական միության կողմից: Այն զբաղվում է մրգերի, հատապտուղների և բանջարեղենի սառեցմամբ և համագործակցում է մոտ 150 այգեգործների հետ: Կոոպերատիվի աշխատակիցների ջանքերի շնորհիվ մարդիկ հնարավորություն ունեն վայելելու Տավուշի բարիքները ամբողջ տարվա ընթացքում՝ թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի տեսքով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


© 2024 Community Center for Development NGO. All Rights Reserved.