Նոյեմբերյան խոշորացված համայնքի 10 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ-ներ), հիմնադրամներ, երիտասարդական կառույցներ և համայնքային ենթակայության կազմակերպություններ
աջակցություն ստացան «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում: Ենթադրամաշնորհներն ուղղված են համայնքային որոշումների կայացման գործընթացում տեղի բնակչության մասնակցության խթանմանը և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը՝ համայնքահեն կառույցների և կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով:
Ենթադրամաշնորհները տրամադրվել են «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը: