• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

«Սմարթ Նոյեմբերյան» ծրագիրն աջակցում է արցախցի ընտանիքներին

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի թիմը ակտիվ աշխատանքներ է տանում Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում հաշվառված և բնակություն հաստատած ընտանիքների կարիքների գնահատման և աջակցության տրամադրման ուղղությամբ:

Թիրախում են հատկապես 5 և ավելի երեխա ունեցող բազմանդամ ընտանիքները:

Հաշված օրերի ընթացքում նրանք ապահովվել են առաջին անհրաժեշտության տնտեսական, սանիտարահիգենիկ պարագաների և գրենական պիտույքների փաթեթներով:

Հիշեցնենք, որ «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ համատեղ գործարկվել է թեժ գիծ, որի միջոցով շարունակելու ենք մատուցել հետևյալ ծառայությունները՝

* Առաջնային կարիքների գնահատում

* Նյութական աջակցություն

* Խորհրդատվություն

 Թեժ գծի պատասխանատու՝ Արմեն Ամիրաղյան

 Հեռ.՝ +374 (266) 2-44-55

Բջջային՝ +374 93 10 18 29

 


© 2025 Community Center for Development NGO. All Rights Reserved.