• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Աշխատանքային հանդիպում ԵՄ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում 2018թ. մարտի 6-ին տեղի ունեցավ հանդիպում ԵՄ հայաստանյան պատվիրակության գրասենյակում: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ հայաստանյան պատվիրակության, ԵՄ տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Տավուշի 5 համայնքապետարանների և ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզի հեռագնա արոտավայրեր տանող դժվարանցանելի ճանապարհների բարեկարգման և այդ ճանապարհների հետագա պահպանության ապահովման հարցը:  Մասնակիցների կողմից նշվեց, որ ճանապարհների բարեկարգումը անմիջական ազդեցություն ունի հեռագնա արոտավայրերից կաթի հավաքման գործընթացը կազմակերպելու և անասնապահական տնտեսությունների կարողությունների զարգացման վրա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար պարոն Անդրեա Բաջջիոլին ներկայացրեց ծրագրի թիրախային  ճանապարհահատվածների սպասարկումն ու պահպանությունը ապահովելու հետ կապված  ԵՄ վերահսկման  գործառույթների մանրամասները:  Տավուշի  մարզի Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան, Աչաջուր և Սևքար համայնքապետարանների ներկայացուցիչները նշեցին, որ  Տավուշի մարզի համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները  տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում ստացել են ֆինանսական աջակցություն՝ շինարարական տրանսպորտային միջոցներ և սարքեր ձեռք բերելու համար: Նշվեց նաև, որ  միավորված համայնքների բյուջեն հնարավորություն է ընձեռում ֆինանսական միջոցներ հատկացնել նաև համայնքային ենթակառուցվածքների բարելավման համար, և որ համայնքների տեխնիկական և ֆինանսական միջոցները բավարար կլինեն վերանորոգված  ճանապարհների հետագա պահպանությունը ապահովելու համար:

Արդյունավետ քննարկման արդյունքում ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների և ծրագրի աշխատանքային թիմի միջև ձեռք բերվեց համաձայնություն մեկնարկել նախատեսված ճանապարհների վերանորոգման աշխատանքները:


© 2024 Community Center for Development NGO. All Rights Reserved.