• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Տավուշի բարիքները՝ Սանկտ Պետերբուրգի “Peterfood” ցուցահանդեսում

Նոյեմբերի 19-21-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ “Peterfood” խորագրով թվով 28-րդ ցուցահանդես-վաճառքը, որին ներկայացված էին «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիա»-ի անդամ հանդիսացող «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն, «Շամշադին էկո միթ», «Հովանի» արտադրական կոոպերատիվները, «Գառնիկ Գուլքանյան» ԱՁ-ն՝ «Redvill» ապրանքանիշով, «Գուրգեն Աբովյան» ԱՁ-ն՝ «Կոթիպրոդուկտ» ապրանքանիշով:


Միջազգային ցուցահանդես-վաճառքին «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն ներկայացված էր գինիների, կոնյակի, բանջարեղենային պահածոների, մրգային կոմպոտների տեսականիով: Այցելուները մեծ հետաքրքրությամբ համտեսեցին ոչ միայն հայկական արտադրության գինիներն ու կոնյակը, այլև մեղրախոտով պատրաստված կոմպոտները, որոնք շաքար չեն պարունակում և ցուցված են նաև շաքարային դիաբետ ունեցող սպառողներին:
«Շամշադին էկո միթ»-ը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ բացառապես բնական մսից պատրաստված մսամթերքի տեսականիով՝ ապխտած խոզի միս, ռուլետ և այլն:
«Հովանի» արտադրական կոոպերատիվը ցուցահանդեսին ներկայացված էր Ալբիոն տեսակի ելակով, որն աչքի է ընկնում համային բարձր որակներով:
Այցելուներին ներկայացվեց նաև Տավուշում արտադրվող և «Redvill» ապրանքանիշը կրող մեղրի տեսականին՝ բնական, օրգանական մեղր, հարած մեղր, մեղվակաթով մեղր, որը ոչ միայն արժեքավոր սննդատեսակ է, այլև կիրառվում է որպես բուժամիջոց, և, ի թիվս այլ օգտական հատկությունների, օժտված է նաև դիմադրողականությունը բարձրացնող հատկությամբ:
«Կոթիպրոդուկտ» ապրանքանիշով ներկայացված պանրի տեսականին ևս անտարբեր չթողեց միջոցառման այեցելուներին: Ապխտած և սուլուգունի տեսակի պանիրները հրաշալի համադրություն էին բերդավանյան գինիները համտեսողների համար:
Ցուցահանդեսին մասնակցությունը հիանալի հնարավորություն էր արտաքին շուկայի պահանջներին ու սպառման հնարավորություններին ևս մեկ անգամ հաղորդակից լինելու, տեղական արտադրանքը արտաքին շուկայում ներկայացնելու և սպառելու նպատակով նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Ծրագրի թիմը հանդիպումներ ունեցավ նաև ներդրումներ իրականացնող ավելի քան 10 անհատների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերվեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ:
Մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում կայացած ցուցահանդես-վաճառքին իրականացվեց «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից:
Սի-Սի-Դի ՀԿ-ի թիմը շնորհակալություն է հայտնում «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ համասեփականատեր Արշակ Ավագյանին՝ միջոցառման բոլոր մասնակիցների համար ցուցահանդեսային տաղավար ապահովելու համար:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.