• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Տեղեկություններ ՀՀ Տավուշի մարզի վերաբերյալ

Ընդհանուր տարածք՝ 2 704 կմ² (ՀՀ ընդհանուր տարածքի 9.1%)

Սահմանակից է արևմուտքից՝ Վրաստանի (50կմ), հյուսիսից և արևելքից` Ադրբեջանի (300կմ) հետ

Մարզկենտրոն՝ Իջևան

Բնակչություն՝ 124 500 մարդ

Քաղաքային՝ 52 500 մարդ

Գյուղական՝ 72 000 մարդ

Բնակավայրեր՝ 62 (5 քաղաքային, 57 գյուղական)

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 110 751.5 հա (որից վարելահող՝ 25 577.7 հա)

Անտառներ՝ 105 000 հա (ընդհանուր տարածքի 40%-ը)

Տավուշի մարզի գերակա ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն

Գյուղատնտեսություն

  • Մեծ ներուժ
  • Զոնայականություն (մերձարևադարձայինից մինչև ալպյան մարգագետիններ)
  • Արտաքին շուկաների հասանելիություն (Վրաստան, Եվրասիական տնտեսական միություն)
  • Հանքերի և հանքարդյունաբերության բացակայություն
  • Օրգանական գյուղատնտեսության համար անհրաժեշտ պայմանների առկայություն
  • Մաքուր ջուր

Զբոսաշրջություն

  • Պատմական և մշակութային հուշարձաններ (հնագույն վանական համալիրներ և ժայռափոր ամրոցներ, շուրջ 800 պատմական վայրեր և խաչքարեր, կամուրջներ և այլն)
  • Առողջարանային զբոսաշրջություն (թարմ, մաքուր օդ, հանքային ջրերի աղբյուրներ, անտառներ, դեղաբույսերով հարուստ դաշտեր և հովիտներ)
  • Ագրոտուրիզմ (CNN-ի մեկնաբանմամբ գինու զբոսաշրջության առումով ՀԱյաստանը համարվում է աշխարհի լավագույն 15 ուղղություններից մեկը)
  • Կրթական զբոսաշրջություն (միջազգային դպրոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Արմաթ ինժեներական լաբորատորիաներ և այլն)

Արդյունաբերություն

  • Հարկային արտոնություններ
  • Էժան աշխատուժ
  • Արտաքին շուկաների հասանելիություն
  • Ինժեներական ավանդույթ

Մրցակցային առավելություններ ներդրումների համար

  • Հարկերից ազատում (Տավուշի մարզի 24 սահմանամերձ համայնքներ ազատված են հարկերից)
  • Կրթական բարձր մակարդակ
  • Բնակլիմայական հրաշալի պայմաններ
  • Տավուշը ՀԱյաստանի հիմնական դարպասն է համարվում
  • Անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Անդամ պետությունների միջև վարչական արգելքների վերացում, որոնք թույլ են տալիս ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժ, մաքսատուրքերի բացակայություն:
  • Արտոնությունների ընդհանրացված համակարգ: Հայաստանը ներկայումս ունի ԱԸՀ-ի շահառուի կարգավիճակ Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հետ:
  • 2009 թվականից Հայաստանն ընդգրկվել է ԵՄ ԱԸՀ+ երկրների ցանկում, ինչի արդյունքում հնարավորություն ունի ցածր կամ առանց արտահանման տուրքի Եվրոպական միության անդամ երկրներ արտահանել 6400 ապրանքատեսակ:
  • Ազատ առևտրի համաձայնագիր Վիետնամի, Ուզբեկստանի, Մոլդովայի հետ
  • Ազատ առևտուր ԱՊՀ երկրների հետ
  • Ավելի քան 30 տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Եգոիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ
  • Բարենպաստ շուկայական հնարավորություններ Վրաստանի հետ
  • Անդամակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003)

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի թիմը պատրաստ է երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել մասնավոր ներդրողների և ներդրումային կազմակերպությունների հետ և կիրառել մասնագիտական կարողություններն ու հմտությունները հետևյալ ուղղություններով՝

  • Աջակցել շահագրգիռ կողմերի միջև բանակցություններին
  • Իրականացնել շուկայի հետազոտություն
  • Մշակել ներդրումային ծրագրեր
  • Մշակել շուկայավարման ռազմավարություն արտադրանքի և ծառայությունների առաջխաղացման համար
  • Զարգացնել մարդկային ներուժը

© 2025 Community Center for Development NGO. All Rights Reserved.