• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Աշխատանքային հանդիպում ՏՄԻՀՏԶ ծրագրի շրջանակներում

2017թ. օգօստոսի 22-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հերթական աշխատանքային հանդիպումն ունեցավ Տավուշի մարզի ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների և համայնքապետերի հետ:Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց  ծրագրով նախատեսված  աշխատանքների ընթացքը: Ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները հետաքրքրված էին գործողությունների իրականացման ընթացքում հնարավոր խոչընդոտների  և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների պլանով:

Ծրագրի աշխատակազմը կարևորեց նաև համայնքների ղեկավարների  մասնակցությունը  ծրագրի իրականացման գործընթացում, որը պետք է արտայատված լինի համայնքներում գյուղմթերքներ արտադրող և  վերամշակող անհատների և կազմակերպությունների գործունեության աջակցությամբ:Այրում համայնքի  բոլոր  7 բնակավայրերի ղեկավարների կողմից  ներկայացվեցին  համայնքի ընդհանուր տնտեսական հնարավորություները՝ առկա մարդկային և տեխնիկական ռեսուրսները:Մասնակիցները կարևորեցին ծրագրի առարկայական ազդեցությունը Տավուշի գյուղական համայնքների տնտեսական զարգացման ոլորտում:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.