Փետրվարի 18-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանի և «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի» անդամ, «Արֆուդ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի նախագահ Մերի Մեհրաբյանի միջև կնքվեց պայմանագիր՝ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կոոպերատիվի կողմից հիմնադրված չրերի արտադրամասի արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ: