«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:
Մրցույթն ուղղված է Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։
Դիմելու կարգը
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 օգոստոսի, 2024 թ․:
Հայտ-առաջարկների ներկայացման ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ:
Դրամաշնորհային ծրագրի հայտ-առաջարկը կարող եք ներբեռնել այստեղ:
Հավելված Ա բյուջե-ն կարող եք ներբեռնել այստեղ:
2024թ. հուլիսի 22-ին նախատեսվում է տեղեկատվական հանդիպում և 2024թ. հուլիսի 23-ին՝ «Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» թեմայով դասընթաց:
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել մինչև 2024թ. հուլիսի 21-ը։
«Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» թեմայով դասընթացին մասնակցելու համար գրանցվել մինչև 2024թ. հուլիսի 22-ը:
Դրամաշնորհային ծրագրի հայտ-առաջարկը պետք է կազմված լինի հայերեն, համակարգչային MS Word ծրագրով, Sylfaen տառաձևով, 12 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1):
Հայտ-առաջարկների էլեկտրոնային տարբերակները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ-հասցեին 2024թ. օգոստոսի 10-ը ներառյալ։ Նամակի վերնագրում պետք է նշված լինի հետևյալ տեղեկությունը՝ «Նոյեմբերյան համայնքի կարողությունների զարգացում» դրամաշնորհի հայտ, Լոտի համարը և հայտատուի անունը:
Լրացուցիչ հարցերի և խորհրդատվության համար դիմել «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի համակարգող Ռուզան Հարությունյանին՝ հետևյալ հեռախոսահամարով +37426624455 և էլ. փոստի հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Ծրագրի մասին
«Սմարթ Նոյեմբերյան»-ը (ՍՆ) եռամյա ծրագիր է, որն իրականացվում է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ինքնակառավարման աշխատանքներին Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում:
«Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի նպատակն է բարձրացնել Նոյեմբերյան խոշորացված համայնքի կարողություններն ու ճկունությունը՝ ամրապնդելով Նոյեմբերյան խոշորացված համայնքի կարողություններն ու հանձնառությունը՝ առաջնորդելու սեփական զարգացումը և բարձրացնելով քաղաքացիների ներգրավվածությունն և վերահսկողությունը Նոյեմբերյան խոշորացված համայնքի որոշումների կայացման գործընթացում:
Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողﬕց` Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակությունը «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: