• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հայտարարություն գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Մարդատար ավտոմեքենայի գնման բաց մրցույթի

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակներում հայտարարում է գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ,
  • Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, 
  • Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 Մրցույթի ծածկագիրն է՝    01/23 ՄԱՁ  

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատակարարման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Ծառայություն մատուցողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

 Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված,ստորագրված կամ ուղարկել փոստի միջոցով:

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի՝ վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են 2023թ-ի հունվարի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2023թ-ի հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ գրասենյակում (հասցե՝ Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Երևանյան փ. 5/7):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (+374 ) 266 2 44 55,  055 783 283  հեռախոսահամարներով կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին:  

Հայտի ձևաթուղթը, Ավտոմեքենայի համառոտ տեխնիկական բնութագիրը, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։


© 2024 Community Center for Development NGO. All Rights Reserved.