• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՍիՍիԴի ՀԿ-ի նոր նախաձեռնությունը՝ խելացի գյուղի հիմնում

«Խելացի գյուղ Նոյեմբերյանում» ծրագրի նախաձեռնող թիմը ողջունում է բոլոր գործընկերներին և հովանավորներին, ովքեր ցանկություն կունենան միանալու մեր նախաձեռնությանը` զարգացնելու Հայաստանի սահմանամերձ համայնքները` դրանք սոցիալապես և տնտեսապես ուժեղ և ինքնաբավ դարձնելու նպատակով:

Անժխտելի է, որ տեխնոլոգիաները այն շարժիչ ուժն են, որոնք մեզ դարձնում են այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր: Նախնադարից սկսած՝ մարդուն հետաքրքրել է տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը, ինչը նրանց հնարավորություն կտար դառնալ շրջապատող միջավայրի լիարժեք տերը: Մարդը դատապարտված կլիներ կարճատև գոյության և արագ անհետացման, եթե չլինեին տեխնոլոգիաները, որոնք մեզ դարձրել են մոլորակի իրական ձևավորողն ու կառուցողը: Տեխնոլոգիան մեր մտքի և երևակայության արտացոլումն է մարտահրավերներով լի աշխարհում, որտեղ հայը պետք է պահպանի իր արժեքներն ու ինքնությունը։


Սոցիալապես և տնտեսապահես բավարարված հասարակությունը կարող է զարգացման հիմքեր և հեռանկար ունենալ միայն տեխնոլոգիապես զարգացած համայնքում, որտեղ համայնքի բնակիչները մասնակցություն են ապահովում և պատասխանատվություն են կրում այդ «խելացի համայնքի» կառուցման, պահպանման և զարգացման համար: Մեր նախաձեռնությունը միտված է բնակիչների ներառական մասնակցության միջոցով համայնքի կայուն զարգացման ապահովմանը:

Այս ծրագրի արդյունքում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում կկառուցվի խելացի գյուղ (սկզբնական շրջանում նախատեսված 10 ընտանիքի համար), որտեղ բոլոր ընտանիքները կապահովվեն ժամանակակից բնակարաններով, կունենան սեփական գյուղատնտեսական ֆերմաներ և կզբաղվեն այծի պանրի արտադրությամբ։ Գյուղացիական տնտեսությունների եկամուտների կեսը համամասնորեն կբաժանվի գյուղացիների միջև, իսկ մնացած մասը կուղղվի ծրագրի ընդլայնմանը (նոր տների կառուցմանը): Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տների թիվը հասցնել 100-ի։
Միացե՛ք մեզ՝ շենացնելու Հայաստանի սահմանամերձ համայնքները:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ներբեռնել փաստաթուղթը՝ https://drive.google.com/file/d/1cfmbQam5yAFkOCpUkgGnShaw3YXyRx6R/view?usp=sharing 

Ծրագրին աջակցելու նպատակով դրամական փոխանցումներ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներին՝

220153350065002 (EUR)
220153350073001 (USD)
220153350156000 (AMD)

Հարգանքով՝

ՍիՍիԴի թիմ


© 2022 Community Center for Development NGO. All Rights Reserved.