• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրին մասնակցության հայտերի ընդունում

Տավուշի մարզն առանձնակի նշանակություն ունի հայերիս համար, քանի որ այն տարիներ շարունակ սահմանամերձ է եղել, իսկ այժմ սահմանամերձ բնակավայրերի թիվը եռապատկվել է ամբողջ ՀՀ-ում։

Մարզային աջակցման և զարգացման նպատակով իրականացնում ենք «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը:

Ծրագրի նպատակը․

Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններում բնակվող 100 անհատների, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում: Մասնագիտական ուսուցանմանը զուգահեռ` մասնակիցները շարունակաբար կստանան նաև հոգեբանական աջակցություն։

Ո՞վ կարող է դիմել ծրագրին

Ծրագրին կարող են դիմել Տավուշի մարզի Բերդի, Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջանում ապրող անհատներ, ովքեր արցախյան իրադարձությունների տուժածներ են, գտնվում են սոցիալական ծանր վիճակում և ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր:

Դիմորդներից պահանջվում է համայնքապետարաններից տեղեկանք` պատերազմից տուժած լինելու վերաբերյալ։

Ի՞նչ է ներառված ծրագրի փաթեթում

  • Ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ
  • Հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում
  • Ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: 

Ծրագրի գործընկերներն են՝

  • Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն
  • Հայ օգնության ֆոնդ

Տևողությունը՝ 10 ամիս

Գրանցումը՝ հղում https://forms.gle/rKyzuXzszSaW8ptU8

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 10-ն է:

 


© 2021 Community Center for Development NGO. All Rights Reserved.