ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Բերդ համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև բուսական և հատապտղային թեյերի արտադրությամբ զբաղվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու թեյերի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: