ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Իջևան համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի սառեցմամբ հետաքրքրվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու պտուղ-բանջարեղենի սառեցման տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: