Օհանյան կրթահամալիրի նվերը Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրինությունն իրենց երախտագիտությունն են հայտնում Օհանյան կրթահամալիրին, ի դեմ տնօրեն Սուսաննա Օհանյանի՝ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին աշակերտական նստարաններ և սեղաններ, ինչպես նաև դպրոցական այլ գույք նվիրաբերելու համար: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում առաջին դասարանցիների անունից՝ իրենց ուսումնական միջավայրը ավելի հաճելի ու կոկիկ դարձնելու համար: