Տարածքի վարձակալման հայտամրցույթ Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներում

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն հայտարարում է Դիլիջան, Իջևան և Բերդ համայնքներում մասնագիտական դասընթացների և խորհրդատվությունների կազմակերպման համար գրասենյակների վարձակալության  բաց հայտամրցույթ, որի դրամական միջոցները տրամադրվում են «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի բյուջեից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:  Պայմանագրի ծանուցումը և հայտամրցույթի փաթեթը հասանելի են http://ccd.am/ և  http://www.tender.am/ կայքերում:

Պայմանագրի ծանուցումը և հայտամրցույթի փաթեթը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 13:00, 12.02.2018: