«Տավուշի Մարզի Սահմանամերձ Համայնքների Կին Ֆերմերների Կարողությունների Զարգացման» Ծրագիր

2018թ. մայիսին «UN Staff 1% for Development Fund»-ի ֆինանսական աջակցությամբ «ՍիՍիԴի» ՀԿ-ի կողմից իրականացվեց «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Վրաստանից ներկրված սուպեր հարկո տեսակի 700 հավ բաշխվեց ծրագրի շահառու, երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող քսան գործազուրկ կին ֆերմերների միջև սահմանամերձ Նոյեմբերյան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան և Կոթի համայնքներից:

Սև փետրածածկ ունեցող սուպեր հարկո տեսակի հավերն աչքի են ընկնում միաժամանակ բարձր մսատվությամբ և ձվատվությամբ, բավարարվում են կերի ոչ մեծ քանակությամբ: Հաշվի առնելով թվարկված հատկանիշերը՝ ծրագրի համար ընտրվել է հենց այս տեսակը, որը հնարավորություն կտա ընտանեկան տնտեսություններին ընդլայնել իրենց փոքր հավաբուծական տնտեսությունները՝ ապահովելով ընտանիքը թռչնամսով և հավկիթով:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ մայիս-հոկտեմբեր, 2018

Ծրագրի բյուջե՝ 5266 $