«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիր

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Այն իրականացվում է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Լուսաձորի, Աչաջրի, Սևքարի, Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի, Կողբի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվները:

Ծրագրի գործողություններն ուղղված են Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը և աղքատության կրճատմանը մարզում՝ տեղի բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այս նախաձեռնությունն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և գյուղարտադրանքի իրացման բնագավառներում:

Ծրագրով պլանավորված շարունակական գործողությունները հնարավորություն կստեղծեն դիվերսիֆիկացնել  գյուղատնտեսական արտադրությունը և այն առավել ճիշտ դիրքավորել շուկայում:  Կբարձրացվեն արտադրության ստանդարտները, կբարելավվեն  արտադրական տեխնոլոգիաները և կայուն զարգացման համար կստեղծվեն ամուր հիմքեր: Կստեղծվեն նոր բիզնեսներ:

Որպես արդյունք  ծրագրի շրջանակներում կստեղծվեն 120 ուղղակի և 400 անուղղակի աշխատատեղեր: Գործողությունները կնպաստեն ներառական զբաղվածության ապահովմանը, զգալիորեն կազդեն աղքատության կրճատման և  արտագաղթի նվազեցման վրա:

 Գործողությունների ամփոփ նկարագիր

  • Իրականացնել Ելակետային ուսումնասիրություն (ներառյալ շուկայի հետազոտություն)՝ բացահայտելու Տավուշի մարզի թիրախային համայնքների ընդհանուր տնտեսական ցուցանիշները:
  • Հիմնել Տավուշի մարզի “Ագրոբիզնեսի ասոցիացիա” (շահույթ չհետապնդող բիզնես ինկուբատոր կազմված 2 առանձին բաժիններից՝
  1. Անասնաբուծական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 3 ձեռնարկություններ՝ մսամթերքի արտադրություն, հավաբուծություն, կաթնամթերքի վերամշակման արտադրամաս):
  2. Այգեգործական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 4 ձեռնարկություներ` մրգերի և բանջարեղենի սառնարանային տնտեսություն, չրերի արտադրություն, ջերմոցային տնտեսություն, վայրի խոտաբույսերից, հատապտուղներից և մրգերից պատրաստված  թեյի արտադրություն, ընդհանուր՝ 36  նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ):
  • Հեռագնա արոտավայրեր տանող դժվարանցանելի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ ուղղված անասնապահական տնտեսությունների կարողությունների զարգացմանը:
  • Տավուշի մարզում տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով պլանավորված է ներկրել  Ռոմանովյան  ոչխարներ,  Սիմենթալ և Ջերսի  տեսակի երինջներ:
  • Ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների զբաղվածության հնարավորությունների բարձրացման նպատակով պլանավորված են մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ:
  • Կազմակերպել աշխատանքի տոնավաճառ ուղղված պոտենցիալ գործատուների և աշխատանք փնտրողների միջև փոխշահավետ համագործակցության ապահովմանը, և համաժողովներ տեղական և միջազգային ներդրողների մասնակցությամբ:

Ծրագրի տևողությունը՝ 2016թ. դեկտեմբեր – 2019թ. հուլիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  1,626,333.33 եվրո