Ջերմոցային տնտեսության վերաբերյալ խորհրդատվություն Իջևանում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Իջևան համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու ջերմոցային տնտեսության հիմնման և վարման ժամանակակից չափանիշներին և առանձնահատկություններին՝ օդափոխման, ջեռուցման համակարգերի տեղադրումից մինչև սածիլների ընտրության, մշակման, բուժման և հավաքման կազմակերպում: Մասնակիցները հնարավորություն կունենան խորհրդատուին ուղղել ջերմոցային տնտեսությունների ոլորտին առնչվող հարցեր և քննարկել պրակտիկայի ընթացքում իրենց հանդիպած խնդիրները:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. մայիսի 3-4-5-ը Իջևանում՝  «Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոն»-ում (հասցե՝ Ք. Իջևան, Մայիսի 28-ի փող., 4 տուն): Մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:  Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտը իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի  կողմից:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations Application Form