Ջերմոցային տնտեսության վերաբերյալ խորհրդատվություն Նոյեմբերյանում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Նոյեմբերյան համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու ջերմոցային տնտեսության հիմնման և վարման ժամանակակից չափանիշներին և առանձնահատկություններին՝ օդափոխման, ջեռուցման համակարգերի տեղադրումից մինչև սածիլների ընտրության, մշակման, բուժման և հավաքման կազմակերպում: Մասնակիցները հնարավորություն կունենան խորհրդատուին ուղղել ջերմոցային տնտեսությունների ոլորտին առնչվող հարցեր և քննարկել պրակտիկայի ընթացքում իրենց հանդիպած խնդիրները:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. ապրիլի 19-20-21 Նոյեմբերյանում՝ «Սի Սի Դի» ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Նոյեմբերյան, Երևանյան 5/7): Մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:  Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտը իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի  կողմից:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations-Application