Պտուղ-բանջարեղենի սառեցման տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվություն Բերդում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Բերդ համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի սառեցմամբ հետաքրքրվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու պտուղ-բանջարեղենի սառեցման տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու սառեցվող մթերքների պահունակության վրա ազդող գործոններին, տարբեր տեսակի մրգերի, հատապտուղների և բանջարեղենի պահպանման տեխնոլոգիական ռեժիմներին, նշված մթերքների խորը սառեցման առանձնահատկություններին,  ինչպես նաև քննարկելու ոլորտին առնչվող այլ հարցեր:

Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտը իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. հունիսի 14-16-ը Բերդում, «ՀՕՖ»-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Բերդ, Հայկ Նահապետի 8): Մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations Application Form