Նորոգված ջրագիծ Բագրատաշենում

2010թ. սեպտեմբերին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի համար ձեռք է բերել և տեղադրել խորքային պոմպ և մետաղական խողովակներ, որի միջոցով լուծվել է գյուղի 3200 բնակչի խմելու ջրի մատակարարման հարցը: Գյուղական համայնքային խնդիրների լուծումը, համայնքային կառույցների կարողությունների զարգացումը կազմակերպության գործունեության կարևոր ուղղություններից է: Բագրատաշենի ջրագիծը նորոգվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի և Բագրատաշենի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ մարտ, 2010թ. – սեպտեմբեր, 2011թ.

Ծրագրի բյուջե՝ $ 35 789