Մսի վերամշակման տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվություն Բերդ համայնքում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Բերդ համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև մսի վերամշակմամբ զբաղվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու մսի վերամշակման տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվությանը:

Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին՝ ծանոթանալու նրբերշիկի, բաստուրմայի և սուջուխի պատրաստման տեխնոլոգիային և արտադրության ամբողջ գործընթացի առանձնահատկություններին: Մասնակիցները հնարավորություն կունենան խորհրդատուին ուղղել նշված մսամթերքների արտադրությանն առնչվող իրենց հարցերը, քննարկել և սպառիչ պատասխաններ ստանալ իրենց պրակտիկայի ընթացքում հանդիպած խնդիրներին:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. ապրիլի 19-21-ը Բերդում՝ «ՀՕՖ»-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Բերդ, Հայկ Նահապետի 8): Մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:  Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտը իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի  կողմից:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝  Consultations Application Form