Մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ դասընթաց Նոյեմբերյանում

«Հզորացնելով երիտասարդների հմտությունները հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում ապրիլի 7-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ դասընթաց, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի երիտասարդական խմբերի անդամները: Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան, Բագրատաշեն, Այրում համայնքները ներկայացնող թվով 25 մասնակիցներ նախ ծանոթացան oրինակների, լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա ներկայացված համակարգված ուսուցանող նյութին, որին հաջորդեց ինտերակտիվ քննարկում և թիմային աշխատանք:

Մասնակիցները, կիրառելով մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը,  վերլուծեցին համայնքներում առկա խնդիրները՝ առաջարկելով խնդիրների լուծման իրենց տարբերակները:  Դասընթացն անցավ ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին հետաքրքիր և ուսուցանող դասընթացի համար՝ նշելով, որ հնարավորության դեպքում կրկին կմասնակցեն նմանատիպ նախաձեռնությունների՝ խորացնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտում առկա խնդիրների ու խոչնդոտների վերաբերյալ: