ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Տավուշի մարզի 18-35 տարեկան աշխատանք փնտրողներին մասնակցելու  «Մասնագիտական հմտությունների բարելավման» մասնագիտական դասընթացին:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Մեկնարկային կարիերա
  • Ընթացիկ կարիերա
  • Անցումը մի փուլից մյուսին
  • Մասնագիտական հաջողության գործոններ
  • Ինքնազարգմացման պլանավորում և կիրառում
  • Աշխատաշուկան Հայաստանում
  • Աշխատանքի որոնում (առցանց և անցանց)
  • Աշխատանքային հարցազրույցի հմտություններ
  • Աշխատանքային հարաբերություններ՝ մարդկային կապիտալ, ցանցեր և ռեսուրսներ
  • Ինքնազբաղվածություն: Ինչպես սկսել և զարգացնել սեփական բիզնեսը

Դասընթացի տևողությունը 4 օր է և մեկ անհատական հավելյալ խորհրդատվություն: Դասընթացը կազմակերպվելու է  Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքային կենտրոններում: Խրախուսվում է հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչների մասնակցությունը, ինչի համար  մասնակիցների՝ բնակավայրերից դեպի համայնքային կենտրոններ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը կահատուցվեն ծրագրի կազմակերպիչների կողմից: Դասընթացը ներառում է սուրճի ընդմիջումներ և սնունդ:  Մասնակցությունն անվճար է:

Դիմումների վերջնաժամկետն է 01.09.2018, 18:00:

Լրացված հայտադիմումը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին narineghazinyan7@gmail.com  կամ  ներկայացնել «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրեսենյակ ՝ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, Երևանյան 5/7:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից:

Դիմումի ձևը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ: