Մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն պարբերաբար դասընթացներ է կազմակերպում Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվ խմբերի և ՓՄՁ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները զարգացնելու համար: Դասընթացները վերաբերում են հետևյալ թեմաներին՝ տարածքային ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացում, համայնքապետարանների աշխատակազմի առաջնորդման հմտությունների զարգացում, համայնքային կարիքների վերհանում, համայնքների մոբիլիզացման մեթոդներ, համայնքային զարգացման ռազմավարական պլանի մշակում, ծրագրի առաջարկ գրելու հմտություններ, ՀԿ ռազմավարական պլանի մշակում, կառավարում, սոցիալական ձեռներեցության մոդելների մշակում, հաշվապահություն և ֆինանսների կառավարում, հասարակական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացում, ֆոնդհայթայթում, ծրագրերի վերահսկում և գնահատում, տրամաբանական աղյուսակի, բիզնես ծրագրի մշակում, ներդրումային ծրագրի մշակում, շուկայավարություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մշակում: 2005 թվականից մինչ օրս անցկացվել է 43 նման դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 375 մարդ: Դասընթացները կազմակերպվում են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ՓՄՁԶԱԿ-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ հոկտեմբեր, 2005թ. – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 19 450