Մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորություններ ՀԿ-ների և քաղաքացիական ակտիվ խմբերի համար

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրագործում է ծրագրեր, որոնք ուղղված են Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում 2015թ. մարտին Նոյեմբերյանի երիտասարդական խմբի անդամների և բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվեց դասընթաց «FLEX» ծրագրին դիմելու կարգի և առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացը վարեցին ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ալիսա Մորսոնը և Հասմիկ Տոնապետյանը, ով 2011 թվականին «FLEX»-ի շրջանակներում ուսում է ստացել ԱՄՆ-ում: Բացի մասնագիտական խորհրդատվությունից՝ դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև ԱՄՆ-ի կենցաղային և մշակութային առանձնահատկություններին: Ծրագիրը շարունակական է. ամեն տարի նույն դասընթացը կազմակերպվում է դիմորդների նոր խմբի համար:

Ծրագիրը համաֆինանսավորվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, Ամերիկյան խորհրդի և Խաղաղության կորպուսի կողմից:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ 2015թ. մարտ – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 3500