Մանկական նկարների մրցույթ՝ «Աշխարհի շուրջ ընթերցելով»

2013թ. ապրիլի 17-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Սկիպ Բրուստերը համատեղ ֆինանսավորմամբ կազմակերպեցին ստեղծագործական նկարների մրցույթ՝ «Աշխարհի շուրջը ընթերցելով» խորագրով: Մրցույթը նպատակ ուներ բարձրացնել երեխաների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Մրցույթին մասնակցեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի 4 դպրոցների 56 աշակերտներ: Նրանք իրենց նկարներում պատկերել էին դրվագներ տարբեր գրական ստեղծագործություններից: Մրցույթի 10 հաղթողները ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս մասնակիցները՝ մասնակցության հավաստագրեր: Երեխաների խանդավառությունը և ակտիվ մասնակցությունը հաշվի առնելով՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի աշխատակազմը որոշեց այս մրցույթը դարձնել ամենամյա, նաև կազմակերպել նույն բովանդակությամբ մրցույթներ տարածաշրջանի այլ դպրոցներում:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ փետրվար – մարտ, 2013թ.

Ծրագրի բյուջե՝ $ 1 200