Հավաստագրերի հանձնում ծրագրի շահառուներին

«Սկսնակ բիզնես դասընթաց»-ի մասնակիցների հավաստագրերը հանձնելու նպատակով նոյեմբերի 3-ին Բերդում էին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմի ներկայացուցիչները և դասընթացն անցկացնող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության տնօրեն Մարինա Պողոսյանը:

Դասընթացները կազմակերպվում են «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից: