Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվ խմբերի կարողությունների զարգացում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում օգնում է Տավուշի մարզի ՀԿ-ներին և քաղաքացիական խմբերին՝ զարգացնելու իրենց կարողությունները, հաստատելու միջսահմանային համագործակցություն, ներգրավելու լրացուցիչ ներդրումներ միջհամայնքային խնդիրների լուծման համար: Այս ծրագրի շրջանակներում 2015թ. մայիս–օգոստոս ամիսներին կազմակերպվել է Հայաստանի Տավուշի և Վրաստանի Քվեմո-Քարտլիի մարզերի երիտասարդական խմբի անդամների հանդիպումը վրացական Բոլնիսի քաղաքում՝ համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Այս հանդիպման և հետագա օնլայն քննարկումների արդյունքում արդեն կազմվել է համատեղ աշխատանքների իրականացման մեկամյա ծրագիր, նկարահանվել է վավերագրական ֆիլմ (անգլերեն, ռուսերեն, վրացերեն ենթագրերով), որը տարածվել է սոցիալական ցանցերով: Ծրագիրը իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի, «Վորլդ Վիժն-Հայաստան»-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ մայիս – հունիս, 2015թ.

Ծրագրի բյուջե՝ $ 4500