Հայ–վրացական համագործակցություն վավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում

2014 թվականի մարտին Նոյեմբերյան քաղաքում կազմակերպվեց նկարների ցուցահանդես և վավերագրական ֆիլմերի փառատոն՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Փառատոնին մասնակցում էին Տավուշի և Կվեմո–Քարթլի մարզերի հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ: Նպատակը երկու մարզերի քաղաքացիական ակտիվ խմբերի միջև գործընկերության հաստատումը և ամրապնդումն էր: Փառատոնին մասնակցեցին հայ և վրացի 34 երիտասարդներ՝ մարդու իրավունքների մասին իրենց նկարներով ու ֆիլմերով: Ծրագիրն իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, «People in Need»-ի, «Euroest Culture»-ի, «Czech Republic Development Cooperation»-ի և «Բոլնիսի լեզվի կենտրոն» ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունվար – մարտ, 2014թ.

Ծրագրի բյուջե՝ $ 3 500