Համայնքային զարգացման դրամաշնորհ երիտասարդական խմբերի համար

Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան, Այրում, Բագրատաշեն համայնքներում «Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից հիմնադրված երիտասարդական խմբերը  հրավիրվում են իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու համայնքային զարգացման դրամաշնորհի մրցույթին:

Ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.

կիրագործվեն  նշված երիտասարդների կողմից
արդյունավետ կլինեն ֆինանսական տեսակետից
կունենան դրական ազդեցություն ոչ միայն ծրագրի մասնակից երիտասարդների, այլև համայնքների բնակչության վրա:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Սի-Սի-Դի» ՀԿ՝ զանգահարելով +374-266-2-44-55, կամ գրել  ccd.ngo.info@gmail.com էլ. հասցեին:

Հայտադիմումին ծանոթանալու համար այցելեք այստեղ: