Համագործակցություն Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների հետ

2015 թվականի մարտին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց տարածաշրջանի երիտասարդական խմբերի 14 ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Դիլիջանի UWC-ի դպրոցի 12 ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր բարձր դասարանների աշակերտներին և երիտասարդներին տեղեկացնել UWC–ի կրթական ծրագրերի, դրանց մասնակցելու չափանիշների և հայտերի լրացման կարգի մասին: Դիլիջանի UWC դպրոցի ուսանողներն էլ ծանոթացան Նոյեմբերյանի իրենց հասակակիցների խնդիրներին, պայմանավորվեցին կազմակերպել համատեղ փոքր ծրագրեր: Խոսեցին նաև իրենց երկրներում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Հանդիպման մասնակից հայ և օտարերկրյա երիտասարդները շարունակվում են շփվել սոցիալական ցանցերի միջոցով: Հանդիպումը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, Դիլիջանի UWC–ի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ մարտ, 2015թ. – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 1800