Հակամարտությունների Փոխակերպմանը Նվիրված Ոչ Ֆորմալ Կրթական Դասընթաց

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին Սի-Սի-Դի ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Մասնակիցների թվում էին Նոյեմբերյան, Կողբ, Ջուջևան և Այրում համայնքներից թվով 20  երիտասարդներ: Մասնակիցների հետ ծանոթանալուց հետո դասընթացավարները ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը» թեման և միասին քննարկեցին կոնֆլիկտի դերակատարներին և կոնֆլիկտի վերլուծության մեթոդները: Դասընթացի ընթացքում կազմակերպվեցին նաև ինտերակտիվ խաղեր, որոնց օգնությամբ երիտասարդներին հաջողվեց յուրացնել հաղորդակցման հմտությունները կոնֆլիկտների առկայության դեպքում:

Դասընթացն օգնեց երիտասարդներին բազային գիտելիք ստանալ կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների, դրանց փոխակերպման հնարավորությունների վերաբերյալ, ծանոթանալ կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման եղանակներին, փոխել վերաբերմունքը կոնֆլիկտների ընկալման նկատմամբ: