«Կարիերայի զարգացման» դասընթաց Իջևանում

Օգոստոսի 21-24-ը Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում (հասցե՝ Մայիսի փ. 28/4) անցկացվելու է «Կարիերայի զարգացման» դասընթաց, որը նպատակ ունի մասնագիտական որակավորում ունեցող գործազուրկ երիտասարդների մոտ զարագացնել աշխատանքի հմտություններ, գործատուի հետ բանակցելու և անձնական տվյալները ճիշտ ներկայացնելու ունակություններ (CV): Միջազգային որակավորում ունեցող փորձառու մասնագետի օգնությամբ դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու մասնագիտական առաջխաղացման ռազմավարություն և գործողությունների պլան: Դասընթաց անցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները առաջնային հնարավորություն կունենան ընդունվել աշխատանքի «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ին և Իջևանի զբաղվածության կենտրոնին մասնագետի պահանջ ներկայացրած գործատուների մոտ:
Դասընթացները կազմակերպվում են «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից, Իջևանի զբաղվածության կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչը իրականացվում է Երևանում գործող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության կողմից:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին կամ մոտենալ Իջևանի զբաղվածության կենտրոն (Տավուշի մարզ, ք. Իջևան, Վասիլյան փող., 2ա շենք) մասնակցության հայտ լրացնելու համար: Մանրամասների համար զանգահարել Նարինե Ղազինյանին +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Դասընթացի հայտադիմումը ներբեռնեք այստեղից՝ Դասընթացի դիմումի ձև: