Կաթի վերամշակման տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվություն Բերդում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Բերդ համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև կաթի վերամշակմամբ հետաքրքրվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու կաթի վերամշակման տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու հետևյալին՝ կաթի նախնական վերամշակմանը, պանրի արտադրության ժամանակ օգտագործվող սարքավորումներին, գործիքներին և բաղադրիչների բնութագրին,  Լոռի և Գաուդա տեսակի պանիրների արտադրության տեխնոլոգիային, աղաջրի պատրաստման տեխնոլոգիայի առանձնահատկություններին, սարքավորումների, գործիքների և իրերի լվացմանը և սանիտարական մշակմանը, անձնակազմի հիգիենայի կանոններին:

Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտն իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 5-ը ք. Բերդում, «ՀՕՖ»-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Բերդ, Հայկ Նահապետի 8): Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com  էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations Application Form.