• Նոյեմբերի 8, 2015

Ծառայություններ

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության (նախկին` Աջակցություն Նոյեմբերյանին) ՀԿ-ն գործում է Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում: Արդեն մեկ տասնամյակ այն օժանդակում և ակտիվորեն համագործակցում է Տավուշի մարզի ՓՄՁ-ների, համայնքային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Նպատակ ունենալով աջակցել Տավուշի մարզի համայնքների սոցիալ տնտեսական զարգացմանը, «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով իր օժանդակությունն  է առաջարկում 3 հիմնական շահառու խմբերին՝

  1. Համայնքային կառույցներին
  • Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացում դասընթացների և խորհրդատվությունների միջոցով:
  • Համայնքային ենթակառուցվածքների բարելավում, ջրագծերի անցկացման, ճանապարհների բարեկարգման, համայնքային կրթօջախներին   գույք,  սարքավորումներ  և այլ հումանիտար օգնության տրամադրում:
  • Առողջապահական հաստատություների կարողությունների զարգացում՝ շահառու խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված նոր ծառայությունների մատուցման,  սարքավորումների տրամադրման  միջոցով:
  1. Քաղաքացիական հասարակությանը
  • ՀԿ, քաղաքացիական ակտիվ խմբերի և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացում՝ կոալիցիաների և կոոպերատիվների ստեղծման, մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ  տրամադրելու միջոցով:
  1. Փոքր և միջին ձեռնարկություններին
  • ՓՄՁ-ների կարողությունների զարգացում (կառավարման, շուկայավարության, ռազմավարության և գործարար ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հարկային և աշխատանքային  օրենսդրության վերաբերյալ   խորհրդատվությունների և դասընթացների միջոցով):  Ոլորտի ներկայացուցիչներին  տրամադրվում է նաև աջակցություն միջազգային ներդրումային ծրագրերի մշակման, ապրանքների արտահանման և  օտարերկրյա գործընկերներ գտնելու, իսկ ֆերմերային տնտեսություններին՝ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ հիմնելու և գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու գործում:

Կազմակերպության իրականացրած նախագծերի մասին մանրամասն կարդացեք կայքի համապատասխան բաժնում: