Միջոցառումների կազմակերպման ծառայության մատուցում. Աշխատանքային տոնավաճառ և կոնֆերանս ՀՀ Տավուշի մարզում

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն հայտարարում է միջոցառումների կազմակերպման  ծառայության մատուցման բաց հայտամրցույթ՝

  1. Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքում  2 օր տևողությամբ «Գնորդների և վաճառողների» կոնֆերանս  կազմակերպելու համար:
  2. Իջևան քաղաքում  մեկ օր տևողությամբ  «Աշխատանքային տոնավաճառ» կազմակերպելու համար:

Ծառայությունների մատուցման աշխատանքները ներառում են՝ տրանսպորտային  միջոցների ապահովում, հյուրանոցի և կոնֆերանսի սրահի  վարձակալություն և այլ տեխնիկական աշխատանքների կատարում,  որի  իրականացման համար դրամական միջոցները տրամադրվում են «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի բյուջեից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:  Պայմանագրի ծանուցումը և հայտամրցույթի փաթեթը հասանելի են http://ccd.am/ և  http://www.tender.am/   կայքերում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 11:00, 25.05.2018:

Պայմանագրի ծանուցումը և հայտամրցույթի փաթեթը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ: