Թռչնաբուծության և հավկիթի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվություն Բերդում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Բերդ համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև թռչնաբուծությամբ հետաքրքրվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու թռչնաբուծության և հավկիթի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու թռչունների ցեղային առանձնահատկություններին,  մթերատվության բարձրացման եղանակներին, թռչնանոցների կառուցման չափանիշներին, ինչպես նաև թռչունների հիվանդությունների կանխարգելման միջոցներին:

Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտն իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. մայիսի 24-26-ը ք. Բերդում, «ՀՕՖ»-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Բերդ, Հայկ Նահապետի 8): Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations Application Form.