Թեյերի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվություն Նոյեմբերյանում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Նոյեմբերյան համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև բուսական և հատապտղային թեյերի արտադրությամբ զբաղվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու թեյերի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու վայրի թեյաբույսերի և հատապտուղների հավաքման, լվացման, չորացման և պահպանման առանձնահատկություններին, թեյաբույսերի և հատապտուղների փորձված և նոր համադրություններին, ինչպես նաև քննարկելու ոլորտին առնչվող հարցեր:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. ապրիլի 12-14-ը Նոյեմբերյանում՝ «Սի Սի Դի» ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Նոյեմբերյան, Երևանյան 5/7): Մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations-Application