Թեյերի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ խորհրդատվություն Իջևանում

ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հրավիրում է Իջևան համայնքում գործող և մինչև 3 տարվա պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ներին, ինչպես նաև բուսական և հատապտղային թեյերի արտադրությամբ զբաղվող սկսնակ անհատներին՝ մասնակցելու թեյերի արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ անցկացվելիք խորհրդատվությանը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու վայրի թեյաբույսերի և հատապտուղների հավաքման, լվացման, չորացման և պահպանման առանձնահատկություններին, թեյաբույսերի և հատապտուղների փորձված և նոր համադրություններին, ինչպես նաև քննարկելու ոլորտին առնչվող հարցեր:

Խորհրդատվությունն անցկացվելու է 2019թ. ապրիլի 19-21-ը Իջևանում՝ «Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոն»-ում (հասցե՝ Ք. Իջևան, Մայիսի 28-ի փող., 4 տուն): Մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել մասնակցության հայտի ձևը, լրացնել և անձնագրի պատճենի (scan) հետ ուղարկել narineghazinyan7@gmail.com էլ. հասցեին:

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:  Ծրագրի խորհրդատվությունների տրամադրման կոմպոնենտը իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի  կողմից:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-266-2-44-55 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտադիմումը ներբեռնե՛ք այստեղից՝ Consultations Application Form